ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մեկնարկում է «Շոգեգալուստ» ամենամսյա մրցույթը

Մեկնարկում է «Շոգեգալուստ» ամենամսյա մրցույթը
05.11.2012 | 18:02

Մրցույթին կարող է մասնակցել «Օրվա բանաստեղծություն» ֆեյսբուքյան խմբի անդամներից յուրաքանչյուրը, ինչպես նաև խմբի անդամի կողմից երաշխավորված բանաստեղծը՝ բանաստեղծի համաձայնությամբ:

Հաղթող է ճանաչվում մրցատյանի և ընթերցողների հավանությանն արժանացած, առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:
Գրականագետ Հասմիկ Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հիմնական նպատակը նոր անունների հայտնաբերումն ու խրախուսումն է: Արդեն իսկ ուշադրության են արժանացել Լուսինե Եղյանը, Նել Սահակյանը: «Դրամական պարգև չկա, մրցանակը գրքի տեսքով է,- ասաց նա:- Հաղթողների բանաստեղծություններն առանձին կհրապարակվեն «Գրանիշ» գրական կայքում, ինչը, սակայան, դեռ հստակեցված չէ»:
Նշենք, որ «Շոգեգալուստը» կյանքի է կոչվում բանաստեղծ Գևորգ Թումանյանի նախաձեռնությամբ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1780

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ